Հայաստան է վերադարձել երեք ռազմագերի

04.05.2021, 21:04
Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի
Հայաստան է վերադարձել երեք ռազմագերի

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի:

Նրանց տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում, հայտնում է «Արմենպրես»–ը` հղում անելով ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- ասել Ավինյանի գրասենյակից:–0–