ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատուն է բացվել

24.02.2020, 16:06
ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատուն է բացվել
ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատուն է բացվել
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում երկուշաբթի Սլովակիայի ԱԳՆ-ի ղեկավար Միրոսլավ Լայչակի ներկայությամբ բացվեց Սլովակիայի դեսպանատունը:

Ինչպես այս կապակցությամբ լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից ստեղծվել են բարեկամական հարաբերություններ, որոնք հիմնաված են փոխադարձ համակրանքի վրա:

«Համոզված եմ, որ Հայաստանում դեսպանատան ստեղծումը էապես կհարստացնի և կբարձրացնի մեր երկկողմ օրակարգը որակապես նոր մակարդակի վրա», - ասաց Մնացականյանը:

Նա նշեց, որ այսօր Սլովակիայի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ նա քննարկել է քաղաքական, առևտրային, տնտեսական և մշակութային օրակարգի ընդլայնման հնարավորությունը, նշվել է տնտեսական կապերի զարգացման կարևորությունը և դրա հսկայական չօգտագործված ներուժը:

Մնացականյանի խոսքով, շոշափվել են նաև ընդլայնված և համապարփակ Հայաստան-ԵՄ գործընկերության հարցերը, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության և միջազգային այլ հարթակների հարցերին:

Իր հերթին, նախարար Լայչակը նշել է, որ Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացումը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

«Մենք շատ ենք կարևորում դեսպանատան բացումը Հայաստանում, ինչը կնպաստի մեր քաղաքական երկխոսությանը, և մենք դրա հետ կապում ենք շատ մեծ ակնկալիքներ համագործակցության տարբեր ոլորտներում, ընդ որում տնտեսության մեջ», - ասաց Լայչակը:-0-