556.82
6.74
477.34
+8
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԶՈւ–ի 7000 ժամկետային զինծառայողի սնունդը մատակարարվում է նոր համակարգով. վարչապետի մոտ քննարկում է կազմակերպվել

20:45
04 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման գործընթացին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար կազմը՝ ՊՆ Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ԶՈՒ սննդամատակարարման գործընթացն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները:

Վարչապետ Փաշինյանը, բացելով խորհրդակցությունը, նշել է. «Այսօր հավաքվել ենք քննարկելու այն փոփոխությունը, որ ունենք Զինված ուժերի՝ ժամկետային զինծառայողներին սննդով ապահովելու համակարգում: Մենք այդտեղ տեսնում ենք էական և շոշափելի փոփոխություններ, ինչը նաև շատ դրական արձագանք է գտնում ինչպես զինծառայողների, այնպես էլ հանրության շրջանում: Եվ այսօր պետք է քննարկենք, թե ինչպիսին է ընթացիկ իրավիճակը, ինչպես է կազմակերպվում գործընթացը, ինչպես է առաջ ընթանում, ինչ խնդիրներ են ի հայտ գալիս, եթե ի հայտ են գալիս, և ինչպես ենք պատկերացնում այդ խնդիրների լուծումը: Նաև պետք է հասկանանք, թե այս հարաբերությունների փոփոխության արդյունքում կառավարման ինչ փոփոխություններ են տեղի ունենում, այդ փոփոխություններն ինչպես են ազդում ընդհանուր իրավիճակի վրա, և ինչ հետևություններ են բխում այս ամենից: Կարծում եմ՝ նաև կարևոր է կողմնորոշվել, թե գնային քաղաքականության առումով մենք ինչ երկարաժամկետ պատկերացում և հաշվարկներ ունենք, և այսօրվա մեր հաշվարկները ինչքանով են համապատասխանում նախնական պայմանավորվածություններին, որոնց մասին խոսել ենք այս համակարգը ներդնելուց առաջ: Այս պահի դրությամբ մենք փաստորեն աշխատում ենք 6 ընկերությունների հետ, որոնք մատակարարում են շուրջ 7000 մարդու: Այնպես որ եկեք սկսենք այս հարցի քննարկումը, որպեսզի նաև միջանկյալ հետևություններ անենք և երկարաժամկետ որոշումներ կայացնենք»:

Խորհրդակցության ընթացքում արծարծվել են ժամկետային զինծառայողների կերակրման նոր համակարգին վերաբերող մի շարք հարցեր: Նշվել է, որ այս պահի դրությամբ այս համակարգով արդեն սնվում է շուրջ 7000 ժամկետային զինծառայող՝ 20 զորամասերում, և միջանկյալ արդյունքները խոսում են պրոցեսի դրական ընթացքի մասին: Քննարկվել են ԶՈՒ-ում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման առնչությամբ հետագա քայլերին ու անելիքներին առնչվող հարցեր:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ սննդամատակարարումը պետք է դիտարկել որպես Զինված ուժերի մարտունակության անբաժանելի մաս, և գործընթացը պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով: 

«Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի զինվորը, նրա կարիքները, և ամեն ինչ պետք է արվի այնպես, որպեսզի զինվորն ստանա այն, ինչ պետությունն իր համար նախատեսում է: Մենք միանշանակ պետք է գնանք այս ճանապարհով և պետք է սա դարձնենք ուժեղ ու կայացած ինստիտուտ: Այստեղ անկյունաքարայինը պատերազմական իրավիճակում մատակարարման հարցն է, և պետք է համբերատար աշխատել այն ճիշտ կազմակերպելու ուղղությամբ», - նկատել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել և գործընթացի արդյունավետ կազմակերպման համատեքստում կարևորել պետություն-մասնավոր հատված մշտական գործուն կապը, մշտական համատեղ աշխատանքը:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:24
19 Հոկտեմբերի 2021
ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը հրապարակել է Ադրբեջանից վերադարձած 5 ռազմագերիների դիմավորման կադրերը (ՖՈՏՈ)
Հրապարակվել են Ադրբեջանից վերադարձած  5 ռազմագերիների դիմավորման կադրերը.ՖՈՏՈ
19:58
19 Հոկտեմբերի 2021
Հայաստան է վերադառնում 5 ռազմագերի, հայտնի են նրանց անունները
Հայաստան է վերադառնում 5 ռազմագերի, հայտնի են նրանց անունները
15:26
19 Հոկտեմբերի 2021
Փորձագետները պարզաբանել են, թե որ պատվաստանյութերն են նախընտրելի հղիների համար
Փորձագետները պարզաբանել են, թե որ պատվաստանյութերն են նախընտրելի հղիների համար
13:10
19 Հոկտեմբերի 2021
Ռուսական ընկերությունը շահել է Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծման մրցույթը
Ռուսական ընկերությունը շահել է Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծման մրցույթը
11:40
19 Հոկտեմբերի 2021
Հարկայինի 4 պաշտոնյաները «բռնվել են» 1մլն դրամի կաշառք վերցնելու պահին. կադրեդ դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Հարկայինի 4 պաշտոնյաները «բռնվել են» 1մլն դրամի կաշառք վերցնելու պահին. կադրեդ դեպքի վայրից.ՎԻԴԵՈ
11:30
19 Հոկտեմբերի 2021
Միքայել և Կարեն Վարդանյանները 300 մլն դրամ են տրամադրել անպտղության հաղթահարմանը Հայաստանում (ՎԻԴԵՈ)
44-օրյա պատերազմից անմիջապես հետո, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ տրվեց բարեգործական կենսական նշանակություն ունեցող ծրագրի մեկնարկը.ՎԻԴԵՈ
11:05
19 Հոկտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1054 նոր դեպք, 889 մարդ առողջացել է, 37 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1054 նոր դեպք, 889 մարդ առողջացել է, 37 մարդ մահացել է
09:47
19 Հոկտեմբերի 2021
12 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջանում ու Կոտայքի և Արմավիրի մարզերի որոշ հասցեներում
12 ժամ ջուր չի լինի Երեւանի 3 վարչական շրջանում ու Կոտայքի և Արմավիրի մարզերի որոշ հասցեներում
22:57
18 Հոկտեմբերի 2021
Կապանի սարերից մեկը հանձնվե՞լ է Ադրբեջանին.ԱԱԾ–ն մեկնաբանում է
Կապանի սարերից մեկը հանձնվե՞լ է Ադրբեջանին.ԱԱԾ–ն մեկնաբանում է
22:31
18 Հոկտեմբերի 2021
9 ամսում ավելի քան 1 մլն մարդ է մեկնել ՀՀ-ից. Ապագա կա՞ Հայաստանում. պատասխանում են համաքաղաքացիները (ՎԻԴԵՈ)
9 ամսում ավելի քան 1 մլն մարդ է մեկնել ՀՀ-ից. Ապագա կա՞ Հայաստանում. պատասխանում են համաքաղաքացիները.ՎԻԴԵՈ
22:27
18 Հոկտեմբերի 2021
Նիկոլ Փաշինյանը նոր տարածքնե՞ր է տալիս. ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը նոր տարածքնե՞ր է տալիս. ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ.ՎԻԴԵՈ