632.79
7.15
519.83
+25
Եղանակը Երևանում
Հայ

Գլխավոր խնդիրը արյունահեղություն թույլ չտալն է` խնդիր, որը մեր առջև դրել է մեր գերագույն հրամանատարը. Շոյգուն` Փաշինյանին (ՎԻԴԵՈ)

11:27
21 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Ողջունելով ՌԴ պաշտպանության նախարարին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի Սերգեյ Կուժուգետովի, ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Սա շատ կարևոր այց է: Ցանկանում եմ նշել, որ պատերազմի ընթացքում մենք մշտապես զգացել ենք Ռուսաստանի Դաշնության, ՌԴ նախագահի, վարչապետի աջակցությունը, Ձեր անձնական աջակցությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար: Իհարկե, պատերազմից առաջ էլ դժվարին ժամանակաշրջան էր, բայց հիմա ավելի բարդ ժամանակներ են, և մենք հուսով ենք, որ այս ընթացքում կկարողանանք խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, այդ թվում` անվտանգության ոլորտում, և ոչ միայն անվտանգության, այլև ռազմատեխնիկական համագործակցության: Այժմ, իհարկե, մեր տարածաշրջանում այլ ռազմաքաղաքական իրավիճակ է: Այն փոխվել է, և դեռ պետք է ուսումնասիրել այդ իրավիճակի բոլոր պարամետրերը: Եվ, իհարկե, վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցության և եղբայրական բարեկամության ոգով առաջիկայում և ռազմավարական ապագայում մեր կապերը կշարունակեն խորանալ, մեր փոխգործակցությունը կլինի ավելի սերտ և ավելի ռազմավարական: Շնորհակալ եմ»:

Իր խոսքում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալ եմ ընդունելության և հանդիպման համար: Մենք եկել ենք լիովին կոնկրետ, որոշակի խնդիրներով: Գիտեք, որ ստորագրված հայտարարությունից հետո ամենաարագ կերպով հրավիրեցինք ողջ խաղաղապահ զորակազմը, որի տեղակայումն ավարտել ենք երեկ չէ առաջին օրը: Այս օրերի ընթացքում տեղակայվել ենք գործնականում Ղարաբաղի ամբողջ տարածքում` 23 դիտակետով, վերահսկում ենք Ստեփանակերտ տանող ճանապարհը, Լաչինի միջանցքը և ապահովում ենք տեղաշարժը, այնտեղից հեռացած փախստականների վերադարձը: Հետագայում սպասվում է մեծ աշխատանք` այս անգամ, հուսով եմ, Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ: Մեր կողմից, իհարկե, գլխավոր խնդիրը արյունահեղություն թույլ չտալն է` խնդիր, որը մեր առջև դրել է մեր գերագույն հրամանատարը, և մենք, անկասկած, մտադիր ենք իրականացնել այն: Բացի այդ, մտադիր ենք քննարկել մեր խաղաղապահների հետագա կյանքին և աշխատանքին վերաբերող հարցեր, թե ինչ է անհրաժեշտ դրա համար: Եվ, բնականաբար, քննարկել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են մեր համագործակցությանը` և՛ ռազմական, և՛ ռազմատեխնիկական ուղղությամբ: Մենք եկել ենք մեծ ծրագրով և հույս ունենք իրագործել այն: Շնորհակալ եմ»:

Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:–0–



Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:20
09 Հունիսի 2021
«Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս». Սարգսյանը վերջնաժամկետ է ներկայացրել Փաշինյանին (ՎԻԴԵՈ)
«Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս». Սարգսյանը վերջնաժամկետ է ներկայացրել Փաշինյանին.ՎԻԴԵՈ
10:40
09 Հունիսի 2021
Աննախադեպ պայմաններով ավտովարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՄԵԳՆԱ» ընկերության կողմից
ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՄԵԳՆԱ» ՍՊԸ-ն համատեղ հաճախորդներին են առաջարկում ձեռք բերել Renault մակնիշի ավտոմեքենաներ՝ վարկավորման աննախադեպ շահավետ պայմաններով
10:15
09 Հունիսի 2021
«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի». Փաշինյանը պատասխանել է Սարգսյանի առաջարկին (ՎԻԴԵՈ)
«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի». Փաշինյանը պատասխանել է Սարգսյանի առաջարկին.ՎԻԴԵՈ
10:09
09 Հունիսի 2021
Նախօրեին մառախուղի պատճառով Ադրբեջանի տարածքում հայտնված շարքային զինծառայողը վերադարձվել է, նա Ստեփանակերտում է
Նախօրեին մառախուղի պատճառով Ադրբեջանի տարածքում հայտնված շարքային զինծառայողը վերադարձվել է, նա Ստեփանակերտում է
00:38
09 Հունիսի 2021
Կասեցվել է երկու զորամասերի հրամանատարների ծառայողական պարտականությունները, նշանակվել է ծառայողական քննություն.ՊՆ
Կասեցվել է երկու զորամասերի հրամանատարների ծառայողական պարտականությունները, նշանակվել է ծառայողական քննություն.ՊՆ
22:28
08 Հունիսի 2021
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Քոչարյան- Պուտին հեռախոսազրույցից,գերի զինվորի ճակատագիրն ու արտառոց դեպք մանկապարտեզում.ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ (ՎԻԴԵՈ)
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Քոչարյան- Պուտին հեռախոսազրույցից,գերի զինվորի ճակատագիրն ու արտառոց դեպք մանկապարտեզում.ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ.ՎԻԴԵՈ
22:23
08 Հունիսի 2021
«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի». Սարգսյանը`Փաշինյանին (ՎԻԴԵՈ)
«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի». Սարգսյանը`Փաշինյանին.ՎԻԴԵՈ
15:17
08 Հունիսի 2021
Փաշինյան. մենք դրախտում ենք ապրում, ժողովուրդ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բնակիչները դրախտում են ապրում
14:53
08 Հունիսի 2021
Պայմանագրային զինծառայողը մառախուղի պատճառով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում.ՊՆ–ն հայտարարություն է տարածել
Պայմանագրային զինծառայողը մառախուղի պատճառով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում.ՊՆ–ն հայտարարություն է տարածել
14:29
08 Հունիսի 2021
ԱրարատԲանկը 14.5 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ
«Սիմբիոտիքս» ներդրումային ընկերությունը կայունության պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված 14.5 մլն ԱՄՆ դոլարի միջոցներն ուղղել է  ԱրարատԲանկին
14:01
08 Հունիսի 2021
ՄԻՊ–ը նշել է ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառը
ՄԻՊ–ը նշել է ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառը
13:55
08 Հունիսի 2021
Համաներում կհայտարարվի բոլոր նրանց, ովքեր «պետականակործան տականքի» դեմ պայքարի խրամատում կկանգնեն իրենց կողքին.Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը նախօրեին «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ համաներում կհայտարարվի բոլոր նրանց, ովքեր «պետականակործան տականքի» դեմ պայքարի խրամատում կկանգնեն իրենց կողքին