Գերիների վերադարձը հետաձգվում է. Ավինյանի գրասենյակը մեկնաբանություն է տարածել

08.04.2021, 22:58
Գերիների վերադարձը հետաձգվում է. Ավինյանի գրասենյակը մեկնաբանություն է տարածել
Գերիների վերադարձը հետաձգվում է. Ավինյանի գրասենյակը մեկնաբանություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ 

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` հղում անելով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակին։ 

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, և հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։

Նշենք, որ այսօր երեկոյան «Էրեբունի» օդանավակայանում հավաքվել էին Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարազատները, ովքեր սպասում էին Ադրբեջանին ժամանող ինքնաթիռի վայրէջքին։–0–