Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ
29.05.2020,
20:37
Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով:
Այս մասին հաղորդում է NEWS.am-ը`հղում անելով ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանին:
«Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրյալ: Նախաքննությունը շարունակվում է»,- նշել է Եգանյանը:
Արման Սահակյանը 2011-2018թթ.–ին զբաղեցրել է Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը։–0–