435.71
4.38
404.37
+6
Եղանակը Երևանում
Հայ

Գագիկ Հարությունյանը մեկնաբանել է ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարական տալու պարտադրանքի մասին լուրերը

14:10
23 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հերքել է, թե անցած տարի իրեն պարտադրել են սահմանված ժամկետից շուտ հրաժարական ներկայացնել, որպեսզի Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Հրայր Թովմասյանը հնարավորություն ստանա ՍԴ նախագահ դառնալ մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ամբողջությամբ ուժի մեջ մտնելը։

Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն` հղում անելով Գագիկ Հարությունյանին։

Նպատակն, ըստ Հատուկ քննչական ծառայության, այն էր, որ Թովմասյանը պաշտոնավարեր ոչ թե վեց տարի, այլ՝ մինչև 70 տարեկանը։

«Հասկանալու բարդություն չկա։ Ես այդ մասին ասել եմ, որ ես ամսի 28-ին ընտրվեցի Բարձրագույն դատական խորհրդի անդամ և անմիջապես որոշեցի, որ հարմար չէ՝ Սահմանադրական դատարանի նախագահը լինի մեկ այլ ինստիտուտում խորհրդի անդամ։ Ուղղակի ՍԴ նախագահի լիազորությունները վայր դրեցի, որը իմ իրավունքն է, և որևէ օրենքով էլ նախատեսված չէ հատուկ ընթացակարգ։ Դա իմ իրավունքն է։ Կարող էի ես ընդհանրապես հեռուստատեսությամբ հայտարարել, որ վայր եմ դրել», - նշել է            Հարությունյանը:

Նրա խոսքով, նա չի ընտրվել նախագահ, հետո դատարանի անդամ (ԲԴԽ), դրանք տարբեր իրավական ակտերով են եղել։

«Ես վայր եմ դրել լիազորությունները ՍԴ նախագահի, մնացել եմ անդամ մինչև թոշակի ձևակերպումը», – պարզաբանել է Հարությունյանը։

Պատասխանելով այն հարցադրման, թե իրեն ստիպել են, որպեսզի այդ քայլին գնա, որ Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ նախագահ` Հարությունյանը նշել է, որ դա հեքիաթների ժանրից է։

«Ես ինքս եմ որոշել, որ հարմար չէ ԲԴԽ անդամի կարգավիճակով լինել նաև Սահմանադրական դատարանի նախագահ», – նշել է Գագիկ Հարությունյանը։

Նշենք, որ նախօրեին ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով, իսկ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցակից լինել իշխանության յուրացման մեջ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը) նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
13:25
16 Փետրվարի 2024
Վահան Քերոբյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք
Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանք