ԳՇ պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել

27.04.2021, 18:00
ՀՀ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել
ԳՇ պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել։

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔԿ 376–րդ հոդվածի 3–րդ մասի հատկանիշներով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։ Որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։

Թադևոսյանը նշեց, որ այլ մանրամասներ ներկայացնել չի կարող։

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ, Մակարյանը մեղադրվում է 60-հոգանոց զորքի անհետ կորելու մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–