413.47
4
386.35
+25
Եղանակը Երևանում
Հայ

Եվրախորհրդարանը Թուրքիային կրկին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

10:50
08 Հունիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Եվրախորհրդարանը Թուրքիային կրկին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, Եվրոպական խորհրդարանը 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայներով ընդունել է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը: Փաստաթղթում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին և Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Զեկույցում հղում է կատարվում Եվրոպական խորհրդարանի 2015 թ. ապրիլի 15-ի զեկույցին և Թուրքիային կրկին կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Եվրոպական խորհրդարանը մտահոգություն է հայտնում, որ վերջին տարիների Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հակասում է Եվրոպական միության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության գերակայություններին, այդ թվում՝ Կովկասի մասով:

Եվրախորհրդարանը բարձր է գնահատում Թուրքիայի և Հայաստանի՝ երկկողմ շփումներ սկսելու որոշումը և ԵՄ-ին կոչ է անում ակտիվորեն աջակցել այդ գործընթացին: Այն նաև Թուրքիային հորդորում է ճանապարհ հարթել թուրք և հայ ժողովուրդների իրական հաշտեցման համար, լիովին կատարել հայկական և այլ մշակութային ժառանգության պաշտպանության իր պարտավորությունները:

Զեկույցում Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում ակտիվացնել ջանքերը այդ երկրում հայերի և այլ փոքրամասնությունների ծանր վիճակի արդյունավետ կարգավորման ուղղությամբ:

Եվրոպական խորհրդարանը Եվրամիությանը և անդամ պետություններին հորդորում է ուսումնասիրել այդ երկրներում «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու հնարավորությունը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:24
22 Սեպտեմբերի 2023
Այսօր Երևանում բերման է ենթարկել ակցիաների 84 մասնակից
Այսօր Երևանում բերման է ենթարկել ակցիաների 84 մասնակից
12:05
22 Սեպտեմբերի 2023
Երևանի կենտրոնական փողոցներում իրավիճակը կտրուկ սրվել է, ցուցարարներին բերման են ենթարկում
Երևանի կենտրոնական փողոցներում իրավիճակը կտրուկ սրվել է
11:39
22 Սեպտեմբերի 2023
Ամփոփվել են Երևանի ավագանու ընտրությունների վերահաշվարկի արդյունքները
Ո՞վ որքան լրացուցիչ ձայն է ստացել
11:32
22 Սեպտեմբերի 2023
2024թ.–ի հունվարի 1–ից օտարերկրյա պետություններ մեկնելիս անձնագրում կլոր կնիք ունենալու կարիք չի լինի
ՀՀ քաղաքացիները 2024 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա պետություններ մեկնելիս անձնագրերում կլոր կնիք ունենալու կարիք չեն ունենա
10:33
22 Սեպտեմբերի 2023
ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ. Փաշինյան
Փաշինյանը հայտարարում է, որ ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ
09:37
22 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը բերման է ենթարկվել
Անդրանիկ Թևանյանը բերման է ենթարկվել
00:57
22 Սեպտեմբերի 2023
ԼՂ-ում ստեղծված հումանիտար վիճակը Հայաստանում որոշ ուժեր փորձում են օգտագործել և անկայուն իրավիճակ ստեղծել. ԱԽ քարտուղար
Գրիգորյանն ավելացրել է, որ եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ԼՂ բնակիչները լքեն Արցախը, Հայաստանը պատրաստ է իր ուժերի ներածին չափով այդ սցենարին
23:31
21 Սեպտեմբերի 2023
Բողոքի ակցիաներից 46 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն
Երևանում բողոքի ակցիաներից 46 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ
21:15
21 Սեպտեմբերի 2023
Հանրահավաքի մասնակիցները միաժամանակ փակում են կենտրոնի փողոցները
Երևանում հանրահավաքի մասնակիցները սկսել են փակել քաղաքի կենտրոնական փողոցները
19:46
21 Սեպտեմբերի 2023
Երևանում բազմամարդ հանրահավաք է. պահանջում են կառավարության հրաժարականը (ՎԻԴԵՈ)
Հանրահավաքի մասնակիցները պահանջում են գործող կառավարության անհապաղ հրաժարականը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի
16:55
21 Սեպտեմբերի 2023
Երևանի կենտրոնում ակցիաներ են՝ ի աջակցություն Արցախի (ՎԻԴԵՈ)
Երևանի կենտրոնում հինգշաբթի անցկացվում են ակցիաներ՝ ի աջակցություն Արցախի. ՎԻԴԵՈ
00:02
21 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ