Ե՞րբ կվերսկսվեն կանոնավոր ավիափոխադրումները ՌԴ–ի հետ, պարզաբանում են ԱԳՆ–ից (ՎԻԴԵՈ)
02.09.2020,
14:39
Ե՞րբ կվերսկսվեն կանոնավոր ավիափոխադրումները ՌԴ–ի հետ, պարզաբանում են ԱԳՆ–ից. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը շարունակում է աշխատանքները ռուսական կողմի հետ կանոնավոր ավիափոխադրումները վերսկսելու համար, ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։
«Աշխատում ենք նաև ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը վերացման ուղղությամբ։ Ցավոք, այս պահին ամսաթվերի հետ կապված որևէ հստակ տեղեկություն չեմ կարող հաղորդել», – ասաց նա։
Նաղդալյանը նշեց, որ Հայաստանում պահպանվում է ցամաքային ճանապարհով քաղաքացիների մուտք ու ելքի արգելքը, այն դեպքում, երբ օդային տրանսպորտով փոխադրումը թույլատրվում է։
Նա նաև նշեց, որ թռիչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ընդունող երկիրը պատրաստ է ընդունել, իսկ դա արդեն կախված է ոչ թե երկկողմ հարաբերություններից, այլ համաճարակային իրավիճակից։–0–