480.24
7.02
460.13
+17
Եղանակը Երևանում
Հայ

ԵՄ պաշտոնյաները շեշտել են հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև հեռավորության անհրաժեշտությունը

16:08
12 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Եվրամիության պաշտոնյաներն անդրադարձել են հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքին՝ շեշտելով հայկական և ադրբեջանական ուժերի միջև հեռավորության անհրաժեշտությունը:

Загружается новость ... "Лево"

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՄ արտաքին գործերի հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում մասնավորապես գրել է. «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին փոխհրաձգությունը, որի արդյունքում զոհեր և վիրավորներ են եղել, վերահաստատում է ուժերի միջև հեռավորության և վստահության ամրապնդման միջոցների անհրաժեշտությունը»:

Խոսնակը շեշտել է նաև, որ Եվրամիությունը աշխատում է երկու կողմերի հետ՝ նպաստելու հակամարտության համապարփակ կարգավորմանը։

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ իր խորը անհանգստությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր միջադեպերի և զոհերի մասին լուրերի առնչությամբ։ «Կողմերի համար կարևոր է լարվածությունը թուլացնել և ամբողջությամբ օգտագործել առկա մեխանիզմները, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարների միջև թեժ գիծը, որը ստեղծվել է ԵՄ հովանու ներքո 2021 թվականի նոյեմբերին»:

Կլաարը շեշտել է. «Եվրամիությունը պատրաստ է աշխատել կողմերի հետ՝ ուժերի միջև հեռավորություն պահպանելու համար: Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ աշխատելու համար»:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:35
13 Մայիսի 2022
Կառավարությունը 4 մլրդ 750 մլն դրամ կհատկացնի հանրապետության տարբեր մասերում ճանապարհների հիմնանորոգման համար
Կառավարությունը 4 մլրդ 750 մլն դրամ կհատկացնի հանրապետության տարբեր մասերում ճանապարհների հիմնանորոգման համար
22:35
12 Մայիսի 2022
Հայաստանում աշնանը կգործարկվի Shell խոշոր ընկերության բենզալցակայանների ցանցը
Shell-ը գալիս է Հայաստան. աշնանը կգործարկվի խոշոր ընկերության բենզալցակայանների ցանցը
20:14
12 Մայիսի 2022
Կակաչները ձյան մեջ. Սուրենյանը ցույց է տվել հայաստանյան ձնե մայիսը (ՖՈՏՈ)
Կակաչները ձյան մեջ. Սուրենյանը ցույց է տվել հայաստանյան ձնե մայիսը (ՖՈՏՈ)
14:52
12 Մայիսի 2022
Բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս. մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևն ապաքինվել է (ՎԻԴԵՈ)
Բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս. մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևն ապաքինվել է. ՎԻԴԵՈ
13:56
12 Մայիսի 2022
Մայիսի 5-ի դրությամբ Երևանյան լճից տեղափոխվել է շուրջ 4500 մեքենա աղբ, լճի տարածքում կկառուցվի հանգստի գոտի (ՎԻԴԵՈ)
Մայիսի 5-ի դրությամբ Երևանյան լճից տեղափոխվել է շուրջ 4500 մեքենա աղբ, լճի տարածքում կկառուցվի հանգստի գոտի. ՎԻԴԵՈ
13:29
12 Մայիսի 2022
Քրգործ է հարուցվել նախօրեին 20–ամյա զինծառայողի մահվան փաստի առթիվ
Քրեական գործ է հարուցվել նախօրեին 20–ամյա զինծառայողի մահվան փաստի առթիվ
10:51
12 Մայիսի 2022
Երևանի մետրոպոլիտենը կունենա ևս մեկ միջանկյալ կայարան բացի «Աջափնյակ» կայարանից
Երևանում մետրոյի ևս մեկ կայարան կկառուցվի
16:01
11 Մայիսի 2022
Մարտական հենակետում հայտնաբերվել է 20–ամյա զինծառայողի դի
Մարտական հենակետում հայտնաբերվել է 20–ամյա զինծառայողի դի
13:12
11 Մայիսի 2022
Հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի
Հայաստանում հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի
12:29
11 Մայիսի 2022
Ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինծառայողը կապվել է հարազատների հետ
Ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինծառայողը կապվել է հարազատների հետ
23:40
10 Մայիսի 2022
Ավարտվել է Ծառուկյանի կողմից հայտարարված Հիսուս Քրիստոսի արձանի մրցութային փուլը. հայտնի է, թե ինչ արձան կկառուցվի (ՎԻԴԵՈ)
Ավարտվել է Ծառուկյանի կողմից հայտարարված Հիսուս Քրիստոսի արձանի մրցութային փուլը. հայտնի է, թե ինչ արձան կկառուցվի. ՎԻԴԵՈ
10:32
10 Մայիսի 2022
ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ–ն հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ
ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ–ն հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ