ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել
04.06.2020,
17:36
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտնել է իր Facebook-յան էջում։
«Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»,- գրել է Անանյանը։
Նրա հրաժարականի պատճառն անհայտ է։
Դավիթ Անանյանը ՀՀ ՊԵԿ նախագահի պաշտոնին նշանակվել էր 2018թ. մայիսից։ -0-