Դատարանը մերժեց Քոչարյանի խափանման միջոցի մասին վերաքննիչ բողոքը
20.12.2019,
16:16
Քիչ առաջ դատարանը մերժեց Քոչարյանի խափանման միջոցի մասին վերաքննիչ բողոքը

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Լուսինե Աբգարյանի, քիչ առաջ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ գրավի դիմաց իրենց պաշտպանյալին ազատելու միջնորդությունը ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասին։–0–