Դատարանի միջոցով պահանջում են ուժը կորցրած ճանաչել Փաշինյանի կուսակցության ընտրացուցակը
17.06.2021,
12:34
Դատարանի միջոցով պահանջում են ուժը կորցրած ճանաչել Փաշինյանի կուսակցության ընտրացուցակը

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դիմել դատարան, բայց ԿԸՀ-ն մերժել էր «Զարթոնքի» դիմումը: Այս մասին հայտնում է «Զարթոնք» կուսակցության Արա Զոհրաբյանը, ով գլխավորում է Փաստաբանների պալատը։
«Այսօր՝ 16.06.2021թ. ժամը 22:00-ին (Երևանի Գ.Նժդեհի 23 հասցեում) ՀՀ վարչական դատարանը, հինգ դատավորի կազմով, քննության է առնելու «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումը: Վարչական դատարանը երրորդ անձ է ներգրավել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը», – նշել է Զոհրաբյանը նախօրեին Facebook–յան իր էջում:
Նշենք, որ «Զարթոնք» ԱՔԿ-ն դիմել էր ԿԸՀ-ին, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության, բռնության կոչեր ներկայացնելու պատճառով չի ապահովվում ազատ ընտրությունը:
Քարոզարշավի ընթացքում Սյունիք կատարած այցի շրջանակում ելույթների ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը թափահարում էր մետաղե մուրճով, որը, նրա խոսքով, խորհրդանշում է «պողպատե մանդատը», որը նա հույս ունի ստանալ ժողովրդից հունիսի 20–ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում։–0–