412.28
5.13
389.42
+4
Եղանակը Երևանում
Հայ

Չհաստատված տվյալներով` 15 զոհ ունենք. Աղաջանյան

18:44
16 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայկական կողմից, չհաստատված տեղեկությունների համաձայն, այսօրվա սրացման հետևանքով եղել է 15 զոհ:

Այս մասին «Ազատություն» ռ/կ–ի եթերում հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

«Մեր ունեցած չհաստատված տվյալներով, ցավոք, հայ զինծառայողների թվում կա 15 զոհ, ինչպես նաև, մեր տվյալներով, Ադրբեջանի ԶՈւ-ն բավականին մեծ կորուստներ է կրել», – ասել է նա։

ՊՆ–ի հաղորդմամբ, ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։ Բայց այդ, հայկական կողմը կորցրել է 2 մարտական դիրք։

Ավելի վաղ ՊՆ–ն հաղորդել էր, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Երևանը դիմել է Մոսկվային` կոչ անելով պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:45
24 Փետրվարի 2023
Սյունիքի երկնքում աստղաքար է պայթել (ՖՈՏՈ)
Սյունիքի երկնքում աստղաքար է պայթել. ՖՈՏՈ
11:22
24 Փետրվարի 2023
Փաշինյանը կմեկնի Գերմանիա, նրան կընդունի Գերմանիայի կանցլերն ու նախագահը
Փաշինյանը կմեկնի Գերմանիա, նրան կընդունի Գերմանիայի կանցլերն ու նախագահը
11:03
24 Փետրվարի 2023
Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է պետնախարարի պաշտոնից ազատվելու որոշումը
Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է պետնախարարի պաշտոնից ազատվելու որոշումը
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
14:27
23 Փետրվարի 2023
Կաթնամթերքի երկու արտադրող տուգանվել են թթվասերի մեջ բուսական յուղ են ավելացնելու և չմակնշելու համար
Կաթնամթերքի երկու արտադրող տուգանվել են թթվասերի մեջ բուսական յուղ են ավելացնելու և չմակնշելու համար
11:01
23 Փետրվարի 2023
Հայաստանը մարդասիրական օգնության 3–րդ խմբաքանակն է ուղարկում Սիրիա. ԱԳ նախարարը ևս կմեկնի
Հայաստանը մարդասիրական օգնության 3–րդ խմբաքանակն է ուղարկում Սիրիա. ԱԳ նախարարը ևս կմեկնի
10:45
23 Փետրվարի 2023
«Սուրմալու»–ի տնօրենը կալանավորվեց
«Սուրմալու»–ի տնօրենը կալանավորվեց
20:02
22 Փետրվարի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշի հեռանկարը «Դրական»-ի
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը (Long-Term Issuer Default Rating) «B+» մակարդակում
12:00
22 Փետրվարի 2023
Արագածոտնում փրկարարները բքի պայմաններում ծննդկանին մոտ 300 մ պատգարակով մոտեցրել են իրենց մեքենային, այնուհետև` շտապօգնության մեքենային (ՖՈՏՈ)
Փրկարարները բքի պայմաններում ծննդկանին մոտ 300 մ պատգարակով մոտեցրել են իրենց մեքենային, այնուհետև` շտապօգնության մեքենային. ՖՈՏՈ
11:53
22 Փետրվարի 2023
ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՊՆ–ն հայտարարություն է տարածել
11:32
22 Փետրվարի 2023
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Քասախ գյուղի Մուշ թաղամասում
Վթարի պատճառով 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Քասախ գյուղի Մուշ թաղամասում
11:04
22 Փետրվարի 2023
Հայտնաբերվել և կալանավորվել է Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայտնաբերվել է Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը. ՎԻԴԵՈ