Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները մեզ կներեն 1–2 ամիս ավել գերության մեջ մնալու համար.Փաշինյան (ՎԻԴԵՈ)

08.06.2021, 12:37
Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները մեզ կներեն 1–2 ամիս ավել գերության մեջ մնալու համար.Փաշինյան.ՎԻԴԵՈ
Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները մեզ կներեն 1–2 ամիս ավել գերության մեջ մնալու համար.Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին նախընտրական քարոզարշավի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների ցավոտ թեմային։

«Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ այո՛, նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը», – ասել է Փաշինյանը։

Հայ գերիների մասին

ՀՀ իշխանությունները չեն նշում Ադրբեջանում պահվող հայ գերիների հստակ թիվը` ասելով, որ դա պետական գաղտնիք է։ ՀՀ ԱԳՆ–ն նշել է, որ Ադրբեջանում կա 188 հայ գերի։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացված հայցեր ադրբեջանական գերության մեջ գտնվող 228 հայ գերիների մասին։

Համացանցում հայտնվում են տեսանյութեր, որոնցում Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողներն ու խաղաղ բնակիչները ենթարկվում են ծաղրանքի և ստորացուցիչ վերաբերմունքի։

Մայիսի 4–ի դրությամբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ հաջողվել է տուն վերադարձնել ՀՀ 72 քաղաքացու և 16 ադրբեջանցու։

Միաժամանակ մայիսի 27–ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ շրջապատվել և գերության մեջ են վերցվել Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից։–0–