«Ազիմուտ» ավիաընկերությունը վերսկսել է Ուֆա–Երևան ուղիղ չվերթերը

19.01.2021, 12:07
«Ազիմուտ» ավիաընկերությունը վերսկսել է Ուֆա–Երևան ուղիղ չվերթերը
«Ազիմուտ» ավիաընկերությունը վերսկսել է Ուֆա–Երևան ուղիղ չվերթերը

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Ազիմուտ» ավիաընկերությունն ուղիղ չվերթեր է բացել Ուֆայից Երևան կորոնավիրուսի հետ կապված ընդմիջումից հետո։ Այս մասին նշվում է Ուֆայի միջազգային օդանավակայանի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Կորոնավիրուսի տարածման հետ կապված ընդմիջումից հետո Ուֆայի օդանավակայանում վերսկսվել են ուղիղ չվերթերը դեպի Հայաստանի մայրաքաղաք։ Չարտերային չվերթերն իրականացվում են «Ազիմուտ» ավիաընկերության կողմից։ Չվերթերն իրականացվում են շաբաթական մեկ անգամ` հինգշաբթի օրերին, Sukhoi Superjet 100 օդանավերով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ուֆայից թռիչքներն իրականացվում են տեղական ժամանակով 09։35–ին, Երևանից` 13։05–ին։ Թռիչքի տևողությունը կազմում է 3 ժամ 20 րոպե։

Նոյեմբերին «Ազիմուտը» վերսկսել է չվերթերը Դոնի Ռոստով–Երևան երթուղով։ Չվերթերն իրականացվում են շաբաթական երկու անգամ։–0–