Այսօրվանից Հանրապետության Հրապարակում երթևեկի նոր կարգ է գործում. ՎԻԴԵՈ

22.01.2020, 19:43
Այսօրվանից Հանրապետության Հրապարակում երթևեկի նոր կարգ է գործում. ՎԻԴԵՈ
Այսօրվանից Հանրապետության Հրապարակում երթևեկի նոր կարգ է գործում. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակում կգործի երթևեկության կազմակերպման նոր կարգ։

Ինչպես հաղորդում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, հրապարակի շատրվանների դիմացի հատվածում և հրապարակ մուտք գործող և դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում /Երևանի 2750-ամյակի այգու հարակից տարածքում/ կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը։

«Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–