Այսօր 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
25.02.2025,
10:28
Այսօր 9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 25-ին ժամը 9:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի գ.Նոր Խարբերդ 25-35 , 37 փողոցների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հայտարարության մեջ։