567.95
6.65
484.23
+23
Եղանակը Երևանում
Հայ

Աշխարհասփյուռ հայությունը նշում է Սուրբ Հարության տոնը (ՎԻԴԵՈ)

09:00
21 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 21–ին համայն հայությունը նշում է Սուրբ Հարության տոնը։

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: 

Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: 

Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:

 ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:30
22 Սեպտեմբերի 2021
Հայաստանում կանցկացվեն «Որոտ 2021» ՀԱՊԿ–ի զորավարժությունները
Հայաստանում սեպտեմբերի 24–28–ը կանցկացվեն «Որոտ 2021» հատուկ զորավարժությունները
13:42
22 Սեպտեմբերի 2021
Պատվաստում կամ թեստ. որքա՞ն կտուգանվեն ֆիզիկական և իրավաբանական անձինք հոկտեմբերի 1–ից
Պատվաստում կամ թեստ. որքա՞ն կտուգանվեն ֆիզիկական և իրավաբանական անձինք հոկտեմբերի 1–ից
12:55
22 Սեպտեմբերի 2021
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյանն անդրադարձել է Հայկոյի առողջական վիճակին
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյանն անդրադարձել է Հայկոյի առողջական վիճակին
12:48
22 Սեպտեմբերի 2021
Մի ամբողջ օր ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում, Արմավիրի և Կոտայքի մարզերում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում, Արմավիրի և Կոտայքի մարզերում
11:35
22 Սեպտեմբերի 2021
Հայտնի երգիչ Հայկոյի վիճակը ծանրացել է, նրան միացրել են արհեստական շնչառության սարքին
Հայտնի երգիչ Հայկոյի վիճակը ծանրացել է, նրան միացրել են արհեստական շնչառության սարքին
11:13
22 Սեպտեմբերի 2021
Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 20 մարդ, հաստատվել է 273 նոր դեպք, 295 մարդ առողջացել է
Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 20 մարդ, հաստատվել է 273 նոր դեպք, 295 մարդ առողջացել է
11:08
22 Սեպտեմբերի 2021
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա (ՎԻԴԵՈ)
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա.ՎԻԴԵՈ
10:15
22 Սեպտեմբերի 2021
Բիզնե՞ս, թե՞ փրկություն…Պատվաստվե՞լ, թե՞ թեստ հանձնել. ի՞նչ են մտածում հայաստանցիները (ՎԻԴԵՈ)
Բիզնե՞ս, թե՞ փրկություն…Պատվաստվե՞լ, թե՞ թեստ հանձնել. ի՞նչ են մտածում հայաստանցիները.ՎԻԴԵՈ
00:09
22 Սեպտեմբերի 2021
Փաշինյան. պատմությունը ցույց է տվել, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և՝ պարտությունը միշտ չէ, որ դարձել է պարտություն (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ պատմությունը ցույց է տվել, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և՝ պարտությունը միշտ չէ, որ դարձել է պարտություն.ՎԻԴԵՈ
11:54
21 Սեպտեմբերի 2021
Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է սահմանափակ թողարկում` «ARARAT Independence 30» (ՖՈՏՈ)
Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է սահմանափակ թողարկում` «ARARAT Independence 30», որը կազմված է լեգենդար հայկական կոնյակի երեք կուպաժներից.ՖՈՏՈ
09:00
21 Սեպտեմբերի 2021
Հայաստանը տոնում է անկախության 30–ամյակը
Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ
21:36
20 Սեպտեմբերի 2021
Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը կբարձրացնի Հայաստանի մրցունակությունը. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է հանգեցնել Հայաստանում տնտեսության կառուցվածքի էական փոփոխության և երկրի մրցունակության բարձրացմանը