Արսեն Թորոսյանը պարելով նշում է Ծխելու դեմ պայքարի միջազգային օրը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր` մայիսի 31–ին. նշվում է Ծխելու դեմ պայքարի միջազգային օրը։
Այդ կապակցությամբ Առողջապահության նախարարության շենքի դիմաց կազմակերպվել է տոնական համերգ։
DJ Վակցինայի և այլ դիջեյների մասնակցությամբ համերգին ներկա է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով հավաքվածների հետ ուրախ տոնում է Ծխելու դեմ պայքարի միջազգային օրը։
Ամեն տարի մայիսի 31–ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և համաշխարհային գործընկերները նշում են Առանց ծխախոտի միջազգային օրը։ Ամենամյա միջոցառումները հնարավորություն են տալիս բարձրացնելու ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի ներգործության վնասակար և մահացու հետևանքների մասին իրազեկվածությունը, ինչպես նաև կանխել ցանկացած ձևով ծխախոտի օգտագործումը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, եվրոպական տարածաշրջանում Հայաստանը ծխող տղամարդկանց ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունեցող երկրներից է։ Ոչ ինֆեկցիոն հիվանդությունների ռիսկի գործոնների ուսումնասիրության համաձայն, Հայաստանում ծխում է տղամարդկանց 51,5%–ը։–0–