Առողջապահության նախարարի պ․կ-ն նշել է կորոնավիրուսի պատվաստման հակացուցումները

13.07.2021, 21:40
Ավանեսյանը թվարկել է այն հակացուցումները, որոնց առկայության դեպքում կորոնավիրուսի պատվաստում չի իրականացվում;

Առողջապահության նախարարի պ․կ-ն նշել է կորոնավիրուսի պատվաստման հակացուցումները

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում թվարկել է այն հակացուցումները, որոնց առկայության դեպքում կորոնավիրուսի պատվաստում չի իրականացվում;

Նա նշել է, որ գոյություն ունեն ժամանակավոր և խիստ հակացուցումներ։                                                   

«Եթե մարդն ունի ջերմություն կամ բարձր զարկերակային ճնշում, նրան չեն պատվաստի մինչև չնորմալանա (առողջական վիճակը)», - ասել է նա՝ ավելացնելով, որ պատվաստում նաև չի կատարվում քրոնիկ հիվանդության սրման դեպքում։ 

Խոսելով խիստ հակացուցումների մասին՝ Ավանեսյանը նշել է, որ կան փոքր թվով մարդիկ, որոնք ունեն ծայրահեղ ալերգիկ ռեակցիա, նրանց պատվաստումը հակացուցված է։-0-