Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը` Հարավային Կովկասից ՌԴ–ին դուրս մղելու համար. ՌԴ ՆԳ նախարարը` Փաշինյանին
26.09.2023,
11:30
ՌԴ ՆԳ նախարարը Փաշինյանն սաել է, որ Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը` Հարավային Կովկասից ՌԴ–ին դուրս մղելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը նախօրեին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը` Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու համար։
«Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը, որպեսզի Ռուսաստանին դուրս մղի Հարավային Կովկասից, տապալի ռուս–հայկական կապը։ ԱՄՆ–ն և ԵՄ–ն համառորեն առաջարկում են իրենց «բաղադրատոմսերը» առանցքային ոլորտների բարեփոխման համար, այդ թվում` հատուկ ծառայությունները և իրավապահ կառույցները, պաշտպանական ոլորտը, դատական համակարգը։ Գործերի նման դասավորությունը կամաց–կամաց քանդում է մեր դաշնակցությունը», – մեջբերել է նրա խոսքերը ՏԱՍՍ գործակալությունը։
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնում է, որ հանդիպման ժամանակ վարչապետը կարևորել է երկու երկրների ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները հանցավորության դեմ պայքարում և այլ ուղղություններով: Պարոն Կոլոկոլցևն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին:–0–