Արարատի մարզում 32–ամյա պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել
12.04.2020,
15:00
Նախօրեին Արարատի մարզում 32–ամյա պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Արարատի մարզում ինքնասպան է եղել 32–ամյա պայմանագրային զինծառայող Ռաֆիկ Ա.–ն։
Այս տեղեկատվությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
«Այո, նման դեպք եղել է։ Նշեմ, որ միջադեպը կապված չէ ծառայության հետ։ Կատարվում է քննություն», – նշեց Ստեփանյանը։
Նրա խոսքով, միջադեպը տեղի է ունեցել Այգավան գյուղում գտնվող այգում, որը պատկանում է զինծառայողի ընտանիքին։
Ստեփանյանը նեց, որ զորամասում զինծառայողին դրական էին բնութագրում, և ծառայության ընթացքում նա խնդիրներ չի ունեցել համածառայակիցների հետ։–0–