556.82
6.74
477.34
+8
Եղանակը Երևանում
Հայ

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը.կառավարության որոշում

14:44
14 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին:

Փոփոխություններից մեկով ՀՀ ՊՆ-ի հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված նախագծով արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը:

«Այս նախագծով առաջարկվում է լիազորություն վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հիմնավորված միջնորդության հիման վրա ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրել նախազորակոչային, զորակոչային տարիքի կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիներին: 

Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձը օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական կամ այլ միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ ՀՀ տարածքից, քանի որ անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը:

Բացի այդ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում ուսանող կամ Պատրիարքության միաբան հանդիսացող և դեռևս պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները նույնպես Երուսաղեմում օրինական հիմքերով բնակության համար հաճախ խոչընդոտների են հանդիպում պայմանավորված իրենց անձնագրերի վավերականության ժամանակահատվածի հետ:

Հիշյալ վարժարանի սաները, որպես կանոն, թեև սովորում են մինչև 18 տարին լրանալը և, վերադառնալով ՀՀ, զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության, սակայն Իսրայելի օրենսդրության համաձայն, տվյալ երկրում իրենց բնակության օրինականությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր տարի պարտադրված են նորոգելու մուտքի վիզան, որի համար Իսրայելի օրենսդրությամբ պահանջվում է տվյալ պահին անձնագրի առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ:

Նույն խնդիրն ունենում են նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության նախազորակոչային տարիքի միաբանները: Նույնատիպ խնդիրներ են առաջանում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կրթական իրավունքի իրացման հետ կապված, երբ օրինակ` ուսանողական վիզա ստանալու համար անհրաժեշտ է առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ, որի պարագայում 17-18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար անհրաժեշտ է լինում անձնագրի վավերականության ժամկետը նախատեսել ավելի երկար, քան նրանց 19 տարեկանը լրանալու օրը:

Նշված խնդիրները լուծելու և արական սեռի քաղաքացիների համար կրթական իրավունքը երաշխավորելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդության առկայության դեպքում անձնագրերը տրամադրել ավելի երկար վավերականությամբ:

Հարկ է նշել նաև, որ ներկայումս հանրակրթական 12-ամյա ծրագրի ավարտը փաստացի համընկնում է անձի 18 տարին լրանալու հետ, իսկ կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող  արական սեռի քաղաքացիների կողմից թե ՀՀ-ում, թե օտարերկրյա պետություններում ընդունելության քննություններին մասնակցելու ընթացքում անձնագրի վավերականության ժամկետի հետ կապված ծագում են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը:

Բացի այդ, շատ հաճախ լինում են դեպքեր, երբ արական սեռի քաղաքացու 18 տարին լրանում է օրինակ՝ օգոստոս ամսին, նա զորակոչի ենթակա է լինում տվյալ տարվա ձմռանը (հաջորդ տարվա ձմռանը), սակայն, քանի որ օրենքի համաձայն 18 տարին լրանալուց հետո անձնագիրը տրվում է միայն զորակոչից ստացած տարկետման վավերականության ժամկետով, ուստի նշված ժամանակահատվածում քաղաքացուն հնարավոր չի լինում տրամադրել անձնագիր, և, հետևաբար, անձը կրկին զրկվում է տարբեր իրավունքների իրացման հնարավորությունից:

Այս ամենը հաշվի առնելով, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում, որոշվել է ներկայացված նախագծով արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև նրանց 19 տարին լրանալը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:24
19 Հոկտեմբերի 2021
ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը հրապարակել է Ադրբեջանից վերադարձած 5 ռազմագերիների դիմավորման կադրերը (ՖՈՏՈ)
Հրապարակվել են Ադրբեջանից վերադարձած  5 ռազմագերիների դիմավորման կադրերը.ՖՈՏՈ
19:58
19 Հոկտեմբերի 2021
Հայաստան է վերադառնում 5 ռազմագերի, հայտնի են նրանց անունները
Հայաստան է վերադառնում 5 ռազմագերի, հայտնի են նրանց անունները
15:26
19 Հոկտեմբերի 2021
Փորձագետները պարզաբանել են, թե որ պատվաստանյութերն են նախընտրելի հղիների համար
Փորձագետները պարզաբանել են, թե որ պատվաստանյութերն են նախընտրելի հղիների համար
13:10
19 Հոկտեմբերի 2021
Ռուսական ընկերությունը շահել է Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծման մրցույթը
Ռուսական ընկերությունը շահել է Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծման մրցույթը
11:40
19 Հոկտեմբերի 2021
Հարկայինի 4 պաշտոնյաները «բռնվել են» 1մլն դրամի կաշառք վերցնելու պահին. կադրեդ դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Հարկայինի 4 պաշտոնյաները «բռնվել են» 1մլն դրամի կաշառք վերցնելու պահին. կադրեդ դեպքի վայրից.ՎԻԴԵՈ
11:30
19 Հոկտեմբերի 2021
Միքայել և Կարեն Վարդանյանները 300 մլն դրամ են տրամադրել անպտղության հաղթահարմանը Հայաստանում (ՎԻԴԵՈ)
44-օրյա պատերազմից անմիջապես հետո, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ տրվեց բարեգործական կենսական նշանակություն ունեցող ծրագրի մեկնարկը.ՎԻԴԵՈ
11:05
19 Հոկտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1054 նոր դեպք, 889 մարդ առողջացել է, 37 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1054 նոր դեպք, 889 մարդ առողջացել է, 37 մարդ մահացել է
09:47
19 Հոկտեմբերի 2021
12 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջանում ու Կոտայքի և Արմավիրի մարզերի որոշ հասցեներում
12 ժամ ջուր չի լինի Երեւանի 3 վարչական շրջանում ու Կոտայքի և Արմավիրի մարզերի որոշ հասցեներում
22:57
18 Հոկտեմբերի 2021
Կապանի սարերից մեկը հանձնվե՞լ է Ադրբեջանին.ԱԱԾ–ն մեկնաբանում է
Կապանի սարերից մեկը հանձնվե՞լ է Ադրբեջանին.ԱԱԾ–ն մեկնաբանում է
22:31
18 Հոկտեմբերի 2021
9 ամսում ավելի քան 1 մլն մարդ է մեկնել ՀՀ-ից. Ապագա կա՞ Հայաստանում. պատասխանում են համաքաղաքացիները (ՎԻԴԵՈ)
9 ամսում ավելի քան 1 մլն մարդ է մեկնել ՀՀ-ից. Ապագա կա՞ Հայաստանում. պատասխանում են համաքաղաքացիները.ՎԻԴԵՈ
22:27
18 Հոկտեմբերի 2021
Նիկոլ Փաշինյանը նոր տարածքնե՞ր է տալիս. ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը նոր տարածքնե՞ր է տալիս. ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ.ՎԻԴԵՈ