Անհետ կորած որոնվող 18–ամյա աղջիկը հայտնաբերվել է

08.05.2024, 12:57
Շուրջ 30 օր որպես անհետ կորած որոնվող 18–ամյա աղջիկը հայտնաբերվել է
Անհետ կորած որոնվող 18–ամյա աղջիկը հայտնաբերվել է
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նա մայիսի 6-ի ժամը 19.30-ին Հալաբյան փողոցի հարակից այգում (Թումոյի այգում) հայտնաբերվել և ներկայացվել է Մալաթիայի բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: