Անձրև, ամպրոպ և կարկուտ. հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ

10.06.2019, 14:08
Անձրև, ամպրոպ և կարկուտ. հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ:
Անձրև, ամպրոպ և կարկուտ. հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Եվ այսպես,հՀունիսի 10-15-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Մայրաքաղաք Երևանում հունիսի 10-15-ը կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ: Երկուշաբթի ցերեկային ժամերին սպասվում է +28...+30, գիշերը` +18...+20, հունիսի 11–ին ցերեկը կանխատեսվում է +30...+32, գիշերը` +18...+20։–0–