Ալեն Սիմոնյանը պաշտոնից ազատել է ՀՀ ԶՈւ թիկունքի պետին ու նոր նշանակում կատարել

18.02.2022, 23:51
Ալեն Սիմոնյանը պաշտոնից ազատել է ՀՀ ԶՈւ թիկունքի պետին ու նոր նշանակում կատարել
Ալեն Սիմոնյանը պաշտոնից ազատել է ՀՀ ԶՈւ թիկունքի պետին ու նոր նշանակում կատարել
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով, Ռոմիկ Մարգարյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից:

Սիմոնյանի մեկ այլ հրամանագրով, նույն պաշտոնում նշանակվել է Արամ Պողոսյանը:

Սիմոնյանը հրամանագրերը ստորագրել է այսօր: Դրանք հրապարակված են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն այսօր պաշտոնից ազատել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալին:-0-