565.55
6.16
485.66
+26
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Ակնհայտ է, որ սկսվել է կորոնավիրուսի հաղթահարման փուլ. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

18:44
29 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի սկզբի համեմատ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է:

Այս մասին այսօր նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Վերջին 4-5 օրերի տվյալներով մենք կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին: Ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին և  ծայրահեղ ծանր հիվանդների թվով վերադարձել ենք հունիսի սկզբի մակարդակին: Իհարկե այս համեմատությունը հարաբերական է, որովհետև ցավոք այս վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլև մահվան դեպքերի պատճառով: Այս ընթացքում 723 մահ է գրանցվել կորոնավիրուսից»,- ասաց Փաշինյանը`ցավակցություն հայտնելով մահացածների հարազատներին:

Նա նշեց, որ ակնհայտ է, որ Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել։

«Ակնհայտ է նաև, որ այդ բարելավումը ուղղակիորեն կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ, որի անկյունաքարը, մեր համոզմամբ, դիմակների պարտադիր կրումն է փակ ու բաց տարածքներում: Եթե այս թվերի նվազման և համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին մենք թուլացնենք մեր զգոնությունը, կարող ենք շատ արագ վերադառնալ ամենաճգնաժամային իրավիճակին և թվերի շատ լրջագույն ավելացում ունենալ: Մենք ստացել ենք շանս հաղթահարելու այս ճգնաժամը», – ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նաև նշեց, որ տեղյակ է, որ շատ մեր քաղաքացիներ այս թվերի ֆոնին ակնկալում են սահմանափակումների որոշակի թուլացումներ։

«Սահմանափակումների թուլացումը մեր ամենօրյա օրակարգի հարց է։ Որևէ մեկը կառավարությունից ավելի շահագրգռված չէ այդ հարցում։ Բոլոր այն դեպքերում, երբ տեսնում ենք, որ կա այդպիսի օբյեկտիվ հնարավորություն, մենք դա օգտագործում ենք», – նշեց վարչապետը:

Հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած, 723-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ:–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:00
28 Սեպտեմբերի 2020
Հայաստանում Արցախի սահմանի մոտ գտնվող ավտոճանապարհներից մեկը փակ է
Հայաստանում Արցախի սահմանի մոտ գտնվող ավտոճանապարհներից մեկը փակ է
13:35
28 Սեպտեմբերի 2020
Հրապարակվել են Վարդենիսում խոցված ադրբեջանական ԱԹՍ–ի կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Վարդենիսում խոցված ադրբեջանական ԱԹՍ–ի կադրերը. ՎԻԴԵՈ
11:55
28 Սեպտեմբերի 2020
COVID-19–ի առողջացել է ևս 52 մարդ, 6 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 58 տարեկան էր. ԱՆ–ն մանրամասնում է
COVID-19–ի առողջացել է ևս 52 մարդ, 6 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 58 տարեկան էր. ԱՆ–ն մանրամասնում է
11:06
28 Սեպտեմբերի 2020
174 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 49574–ի, կատարվել է 1935 թեստավորում
174 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 49574–ի, կատարվել է 1935 թեստավորում
10:00
28 Սեպտեմբերի 2020
Կյանքը COVID-19-ից առաջ և հետո. ի՞նչ է անհրաժեշտ իմանալ կիբերանվտանգության մասին հեռավար աշխատելիս
Կյանքը COVID-19-ից առաջ և հետո. ի՞նչ է անհրաժեշտ իմանալ կիբերանվտանգության մասին հեռավար աշխատելիս
08:25
28 Սեպտեմբերի 2020
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ. ՊՆ
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ. ՊՆ
00:20
28 Սեպտեմբերի 2020
Դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը. ԱՆ
ԱՆ–ից հայտնում են, որ դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը
22:02
27 Սեպտեմբերի 2020
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հեռախոսազռույց են ունեցել
21:14
27 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանցի հաքերները հայկական կայքեր են կոտրել և տարածել ապատեղեկատվություն
Ադրբեջանցի հաքերները հայկական կայքեր են կոտրել և տարածել ապատեղեկատվություն
20:48
27 Սեպտեմբերի 2020
ՀՀ-ում գործող 14 կուսակցություններ միավորվել են Արցախն ու Հայաստանը թշնամու հերթական ագրեսիայից պաշտպանելու համար
ՀՀ-ում գործող 14 կուսակցություններ միավորվել են Արցախն ու Հայաստանը թշնամու հերթական ագրեսիայից պաշտպանելու համար
20:02
27 Սեպտեմբերի 2020
ԿԳՄՍՆ-ն հրապարակել է դպրոցների աշխատանքի կարգը ռազմական դրության օրերին
ԿԳՄՍՆ-ն հրապարակել է դպրոցների աշխատանքի կարգը ռազմական դրության օրերին
19:27
27 Սեպտեմբերի 2020
Ընդհանուր զորահավաք, սահմանափակումներ, ԶԼՄ-ների աշխատանք. ի՞նչ է նախատեսում ՀՀ-ում սահմանված ռազմական դրությունը
Ընդհանուր զորահավաք, սահմանափակումներ, ԶԼՄ-ների աշխատանք. ի՞նչ է նախատեսում ՀՀ-ում սահմանված ռազմական դրությունը