Ադրբեջանը հարվածներ է հասցրել նաև հայկական տարածքների ուղղությամբ. ՊՆ (ՎԻԴԵՈ)
27.09.2020,
14:20
Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Ադրբեջանը հարվածներ է հասցրել նաև հայկական տարածքների ուղղությամբ.ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն հարվածներ է հասցրել նաև հայկական տարածքների ուղղությամբ։
«Այսօր առավոտյան հրթիռային հրետակոծություններն ուղղված են եղել հիմնականում Արցախի ուղղությամբ։ Նաև եղել են հարվածներ Վարդենիսի ուղղությամբ», – ասաց նա։
Հովհաննիսյանը հայտարարեց, որ դրանք այդքան էլ ինտենսիվ չէին, այլ ուղղություններով հարվածներ չկան։
Արցախում իրավիճակի սրման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է մղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է մարդկային կորուստներ, ոչնչացվել է 3 տանկ, 2 ուղղաթիռ և 3 ԱԹՍ։ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ կան զոհեր ու վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում։
Արցախի ԶՈւ–ն հրետակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Ստեփանակերտը։ –0–