ԱԱԾ–ն 7 օր ժամանակ է տվել «Բագրատաշեն» անցակետում կայանված տրանսպորտային միջոցների տերերին (ՖՈՏՈ)
23.01.2019,
15:25
ԱԱԾ–ն 7 օր ժամանակ է տվել «Բագրատաշեն» անցակետում կայանված տրանսպորտային միջոցների տերերին:

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ԱԱԾ–ն 7 օր ժամանակ է տվել «Բագրատաշեն» անցակետում կայանված տրանսպորտային միջոցների տերերին` անցման կետի տարածքից մեքենաները դուրս բերելու համար։
«ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ: Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության», – նշվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։–0–