39–ամյա կինն իր առանձնատան բակում փոս փորելիս զինամթերք է գտել

09.03.2017, 18:10
Աշտարակում 39–ամյա կինն իր առանձնատան բակում փոս փորելիս զինամթերք է գտել։
39–ամյա կինն իր առանձնատան բակում փոս փորելիս զինամթերք է գտել
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Աշտարակում 39–ամյա կինն իր առանձնատան բակում փոս փորելիս զինամթերք է գտել։

Ինչպես նշվում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, 1978 թ.–ին ծնված Մելանյա Ա.-ից ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ էր ստացվել, որ իրենց առանձնատան բակում փոս փորելիս զինամթերք է գտել:

Մեկնած օպերատիվ խմբին նա ներկայացրել է կարճեցված փողով ինքնաձիգի նմանվող կրակող սարք` դատարկ պահունակով, 5.45 մմ տրամաչափի 51 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, ով ձեռք էր բերել 1988-1994 թթ. ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ:–0–