417.14
4.83
386.42
+14
Եղանակը Երևանում
Հայ

34travel պորտալը ներկայացրել է Երևանի ցնցող վայրերը

18:10
24 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ճամփորդությունների մասին պատմող 34travel ինտերնետ–պորտալի գլխավոր խմբագիր Անտոն Կաշլիկովը ներկայացրել է իր ցնցող տպավորությունները Երևան կատարած ճամփորդությունից հետո։

«Այս տարի իմ կողմից արված աշխարհագրական բացահայտումների թվում երևանյան այցելությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Քաղաքը, որից չգիտեի, թե ինչ կարելի է սպասել, հանկարած դարձավ թարմ և հաճելի տպավորությունների իսկական գանձարան», – նշել է Կաշլիկովը։

Նրա խոսքով, ի տարբերություն հարևան Վրաստանի` Հայաստանը բավականին համեստ է արտերկրում իր առաջխաղացման գործողունեությունում, այդ պատճառով զարմանալի չէ, որ ռուսաստանցիները չափազանց քիչ բան գիտեն Հայաստանի մասին։

Կաշլիկովի վրա մեծ տպավորություն է թողել Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որը ժողովուրդը պարզապես անվանում է «Կասկադ»։ Այդ տարածքում են գտնվում բավականին հետաքրքիր արվեստի գործեր, այդ թվում` Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքները։

Каскад

Մատենադարանը գործող գիտահետազոտական ինստիտուտ է, որտեղ ուսումնասիրում և վերականգնում են բացառիկ հրատարակություններ։

«Եթե ցանկացած քաղաքում առաջին հերթին վազում ես գրախանութ, ապա Մատենադարանը քեզ հաստատ դուր կգա...Գումար մի ափսոսա և պատվիրիր շրջայց, այդպես դու ոչինչ բաց չես թողնի», – գրել է Կաշլիկովը։

Матенадаран

Սերգեյ Փարաջանովի թանգարանը գերել է գլխավոր խմբագրին իր էներգետիկայով։ «Հանճարեղ ռեժիսորն ու նկարիչը` իր ներքին ազատությամբ, պայծառությամբ և վտանգավոր անկեղծությամբ, ոչ մի կերպ չէր կարող համապատասխանել այն դարաշրջանին, որում նրան բախտ է վիճակվել ապրել։ Նրա մետաֆորիկ, հեգնական, երբեմն չափազանց անկեղծ և սոսկալի աշխատանքների յուրօրինակ էներգետիկան հաստատ «անտարբեր չի թողնի»», – նշել է նա։

музей Параджанова

Կաշլիկովը նաև խորհուրդ է տվել այցելել Երևանի «ԱՐԱՐԱՏ» կոնյակի գործարան, որտեղ պատրաստվում է լեգենդար կոնյակը, որը դարձել է երկրի խորհրդանիշն ու այցեքարտը։ Գործարանում կա թանգարան, որտեղ կազմակերպվում է բավականին հետաքրքիր շրջայց։

ЕКЗ, коньячный завод, Арарат, коньяк

Նրա խոսքով, վերջերս Երևանում գինետների և ռեստորանների իսկական բում է գրանցվել։ «Շատ հետաքրքիր վայրեր կգտնեք Սարյան փողոցում։ Այնտեղ կան փոքրիկ և հարմարավետ գինետներ, ռեստորաններ, որտեղ ներկայացված է ոչ միայն տեղացի գինեգործների արտադրանք», – նշել է նա։

выставка вина

34travel–ի գլխավոր խմբագիրը նաև խորհուրդ է տալիս անպայման այցելել ԳՈւՄ–ի մոտակայքում գտնվող շուկան։ «Այստեղ հարկավոր է այցելել անկրկնելի մթնոլորտի և, իհարկե, ուտելու համար նախատեսված հուշանվերների համար։ Մի՛ մոռացեք, որ սա շուկա է, անպայման փորձեք և սակարկեք։ Խորհուրդ եմ տալիս գնել ընկույզից պատրաստված մուրաբա և սուջուխ, որոնք, թերևս, լավագույն հուշանվերներն են Հայաստանից», – գրել է Կաշլիկովը։

армянские сладости на базаре.jpg

Նա ընդգծել է, որ ամենաքիչը մեկ օր արժե նվիրել քաղաքից դուրս գնալուն`այցելելով Խոր Վիրապ և Գեղարդ, Սանահինի վանք և Հաղպատավանք, ինչպես նաև հայտնի Սևանավանք, որը գտնվում է Սևանա լճի ափին։ –0–

Севанаванк на озере Севан.jpg

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:35
20 Մայիսի 2023
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց, նրա աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց մեկ ամսով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի  առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում
14:41
20 Մայիսի 2023
Ուշադրություն, հարգելի բաժանորդներ
Ուշադրություն, հարգելի բաժանորդներ. նախօրեին չարտոնված մուտքի փորձ է կատարվել newsarmenia.am կայք
20:41
19 Մայիսի 2023
Ադրբեջանցի զինծառայողը թիրախային կրակոց է արձակել հայ զինծառայողի ուղղությամբ, վերջինս վնասվածք չի ստացել (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի զինծառայողը թիրախային կրակոց է արձակել հայ զինծառայողի ուղղությամբ, վերջինս վնասվածք չի ստացել. ՖՈՏՈ
15:54
19 Մայիսի 2023
Ժամանակավոր փակ է լինելու Պարզ լիճ տանող ճանապարհը
Ժամանակավոր փակ կլինի Պարզ լիճ տանող ճանապարհը
15:37
19 Մայիսի 2023
Ի՞նչ են կերել մանկապարտեզում թունավորված երեխաները. սննդամթերքը ներկայացվել են լաբորատոր փորձաքննության
Ի՞նչ են կերել մանկապարտեզում թունավորված երեխաները. սննդամթերքը ներկայացվել են լաբորատոր փորձաքննության
21:46
18 Մայիսի 2023
Երևանի մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
14:22
18 Մայիսի 2023
4,2 միլիարդ դրամ կտրամադրվի գիտական կենտրոնները ժամանակակից սարքերով վերազինելու համար
Մրցույթի արդյունքում 25 պետական գիտական կազմակերպություն և բուհ Գիտության կոմիտեի միջոցով ձեռք կբերի 54 սարք/սարքավորում՝ ընդհանուր 4 միլիարդ 200 միլիոն դրամ արժողությամբ
12:32
18 Մայիսի 2023
Հունիսի 1–ից վարորդները կտուգանվեն, եթե մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված լինի. ոստիկանություն (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, ոստիկանությունը զգուշացնում է. հունիսի 1–ից վարորդները կտուգանվեն, եթե մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված լինի. ՎԻԴԵՈ
10:24
18 Մայիսի 2023
Այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի առերեսումը զոհված զինծառայողի մայրիկի հետ
Այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի առերեսումը զոհված զինծառայողի մայրիկի հետ, ով ձերբակալվել է Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի մեղադրանքով
21:31
17 Մայիսի 2023
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
20:03
17 Մայիսի 2023
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
19:57
17 Մայիսի 2023
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները