34–ամյա Վլադիմիրին սպառնում է մինչև 2 տարի ազատազրկում համացանցի միջոցով գումար շորթելու համար

24.02.2016, 15:10
34–ամյա Վլադիմիր Հովսեփյանը համացանցի միջոցով տարբեր մարդկանցից գումար է շորթել։
34–ամյա Վլադիմիրին սպառնում է մինչև 2 տարի ազատազրկում համացանցի միջոցով գումար շորթելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. 34–ամյա Վլադիմիր Հովսեփյանը համացանցի միջոցով տարբեր մարդկանցից գումար է շորթել։

Դատական տեղեկատվական համակարգի տվյալներով` Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խարդախությամբ վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով ուրիշի գույքի հափշտակություններ կատարելու դիտավորությամբ, «Ավտոլայֆ» ՍՊԸ-ն համացանցի միջոցով գովազդել է որպես ԱՄՆ-ից ավտոմեքենաներ ներկրող ընկերություն, որը 45-60 օրում ցածր գներով ավտոմեքենանրը հասցնում է գնորդներին։

«Գնորդներին հրապուրելու նպատակով Հովսեփյանը համացանցում տեղադրել է լավ վիճակում գտնվող, շուկայականից ցածր գներով ավտոմեքենաներ` չարաշահելով գնորդների վստահությունը, վերցնելով կանխավճար, որը խարդախությամբ հափշտակել է», – նշվում է մեղադրական եզրակացության մեջ։

Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը։

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետի և 3–րդ մասի առաջին կետի հատկանիշներով (խարդախություն)։–0–