24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

17.03.2025, 10:41
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 19-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  •    Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց 39-71կենտ 42-218զույգ համարների,Գ. Նժդեհի, Ֆրունզեի, Զ.Եսայան,Մայիսի 9-ի, Մխչյան,Սմբատ Զորավարի, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Նիզամու, Բայդուկով, Եղ.Թադեվոսյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Գորգագործների, Չեխովի փող.1-30 համարների ջրամատակարարումը: Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

  •      Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Լենինգրադյան 19-37կենտ համարների, Մոնթե Մելքոնյան փողոցի,

  •      Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի, «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– նշվում է ընկերության հայտարարության մեջ։