17–ամյա Էլեն Բադալյանը՝ «Ну-ка, все вместе»–ի հաղթող, «ՏաԹևեր» ճոպանուղին՝ World Travel Awards 2024–ի մրցանակակիր, 8 տարեկան շախմատիստուհին՝ աշխարհի առաջնության հաղթող․ շաբաթվա լավ լուրերը

30.11.2024, 11:15
Ներկայացնում ենք այս շաբաթվա ամենադրական և լավ լուրերի ընտրանին
17–ամյա Էլեն Բադալյանը՝ «Ну-ка, все вместе»–ի հաղթող, «ՏաԹևեր» ճոպանուղին՝ World Travel Awards 2024–ի մրցանակակիր, 8 տարեկան շախմատիստուհին՝ աշխարհի առաջնության հաղթող․ շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք այս շաբաթվա (նոյեմբերի 25–ից 30–ը)  ամենադրական և լավ լուրերի ընտրանին։

Եվ այսպես․․․

17–ամյա Էլեն Բադալյանը հուզեց «Ну-ка, все вместе»–ի ժյուրիին ու անցավ եզրափակիչ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Էլենը հաղթել է մրցույթում՝ արժանանակով գավաթին և 5մլն ռուբլի մրցանակին։

Եվս մի հայուհի հուզեց «Ну-ка, все вместе!»–ի ժյուրիի անդամներին։ Գայանան չկարողացավ զսպել արցունքները ելույթի ժամանակ։

Երկար դադարից հետո «Արցախի ձայն» նախագիծը ներկայացրեց նոր երգերի շարք։

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Սուսաննա Բունիաթյանին հայտնաբերեցին Հրազդանում։

«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ արժանացավ զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին՝ World Travel Awards 2024-ին` այս տարի ևս հաղթելով «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում։

8 տարեկան շախմատիստուհի Սոֆիա Բաղրամյանը հաղթեց Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության խնդիրների լուծման մրցույթում։

Մայր Աթոռից հայտնեցին, որ նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։ Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար Մայր Տաճարում կմնա մինչև 18։00–ն։

Հնդկաստանից Հայաստան թանկարժեք դեղի նոր խմբաքանակ է մատակարարվել։ Այն արդեն Արյունաբանության կենտրոնում է։

«Լավ լուրեր»–ը «Նովոստի–Արմենիա» գործակալության կայքում հրապարակվում են ՎՏԲ–Հայաստան Բանկի հետ համագործակցությամբ։