«Երազանք»․ «Արցախի ձայները» նոր ստեղծագործություն է ներկայացնել երկար դադարից հետո (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երկար դադարից հետո «Արցախի ձայն» նախագիծը ներկայացնում է նոր երգերի շարք։
«Մեր խնդրանքին ընդառաջեցին և մեզ հրաշալի մեղեդիներ, բառեր, մշակումներ, տեսահոլովակներ նվիրեցին հեղինակավոր ստեղծագործողներ։ Մեզ աջակցելու խնդրանքին արձագանքած մեր գործընկերների և ընկերների ցանկում են՝ Անիտա Հախվերդյանը և Վահրամ Պետրոսյանը, KarenSevak Production-ը և Մարտին Միրզոյանը, Նիկ Եգիբյանը և Արման Սահակյանը, Րաֆֆի Ալթունյանը և Արմեն Սարգսյանը ( Brde ), Արթուր Մանուկյանը և Արտեմ Վալտերը, Ռազմիկ Ամյանը և Արամեն, Ալեքս Ասրյանը և Մարգարիտա Շարիմանյանը, Ավետ Բարսեղյանը և Արա Թորոսյանը, Արաբո Իսպիրյանը, Միկա Մարգարյանը և Տիգրան Ավետիսյանը: Մեզ աջակցում են նաև Positive Production-ը, Հեփի Իվենթ Production-ը , Մանե Գրիգորյանը, Սիրուշոն, Հրաչ Քեշիշյանը, Կարեն Ստեփանյանը(KS)», – նշվում է «Արցախի ձայների» YouTube–յան ալիքում։
Նշվում է նաև, որ նոր շարքի առաջին պրեմիերան Րաֆֆի Ալթունյանի հեղինակած երգն է՝ Արմեն Սարգսյանի ( Brde ) գործիքավորմամբ, տեսահոլովակը նկարահանվել է Yerevan Holding-ի կողմից։