13–րդ աշխատավարձերն անցնում են պատմության գիրկը՞

16.12.2016, 12:02
Պետական որոշ գերատեսչությունների աշխատակիցներին հասկացրել են, որ նրանք կարող են զրկվել 13-րդ աշխատավարձերից:
13–րդ աշխատավարձերն անցնում են պատմության գիրկը՞
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պետական որոշ գերատեսչությունների աշխատակիցներին հասկացրել են, որ նրանք կարող են զրկվել ավանդաբար տարեվերջին տրվող 13-րդ աշխատավարձերից, գրում է «Հրապարակ» թերթը։

Ըստ պարբերականի, որոշ գերատեսչություններում դա ներկայացվել է իբրև օպտիմալացման, խնայողությունների բաղկացուցիչ մաս։ Իսկ որոշներում ասվել է, թե քանի որ պետապարատը վարչապետի հրահանգով կրճատվել է, ու վերջնահաշվարկներ են արվել հեռացվածների հետ, բյուջեում գումար չի մնացել»,–գրում է թերթը։ -0-