Զոհրաբ Մնացականյանը Վրաստանում հավատարմագրված դեսպաններին ներկայացրեց վերջին ներքաղաքական զարգացումները (ՖՈՏՈ)

16.09.2018, 18:10
Սեպտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա մեկ տասնյակից ավելի դեսպանների:
Զոհրաբ Մնացականյանը Վրաստանում հավատարմագրված դեսպաններին ներկայացրեց վերջին ներքաղաքական զարգացումները (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա մեկ տասնյակից ավելի դեսպանների, ում այցը Հայաստան կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

 - рис.1

«Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարը հույս հայտնեց, որ նման այցերը կլինեն պարբերական և հերթական խթան կհանդիսանան բարեկամական երկրների հետ համագործակցության հետագա խորացման համար», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

ՀՀ ԱԳ նախարարը դեսպաններին ներկայացրեց Հայաստանուն տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, կառավարության ծրագրի արտաքին քաղաքական առաջնագերթություններն ու գերակայությունները։

Նշվում է, որ նույն օրը դեսպաններն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։-0-

 - рис.2