414.13
4.77
387.04
+17
Եղանակը Երևանում
Հայ

Яндекс.Տաքսի. հայկական շուկա` աննախադեպ սակագներով

11:27
19 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Яндекс.Տաքսի ռուսական հայտնի ծառայությունը շուտով կսկսի գործել Հայաստանի տարածքում։

Ինչպես շաբաթ օրը Երևանում հայտնեց Яндекс.Տաքսի նախագծի մարկետինգի գծով տնօրեն Դանիլ Շուլեյկոն, ծառայությունը կսկսի գործել Հայաստանում հուլիսի 1–ից` առաջարկելով շահավետ պայմաններ ինչպես ուղևորներին, այնպես էլ վարորդներին։

«Վարորդները կվաստակեն ավելի շատ գումար, իսկ ուղևորները կծախսեն ավելի քիչ», – նշեց Շուլեյկոն BarCamp Yerevan 2016 երիտասարդական 8–րդ (չ)կոնֆերանսի ընթացքում։

Նրա խոսքով` Ռուսաստանում Яндекс.Տաքսիում վարորդներին աշխատանքի ընդունելուց առաջ ստուգում են ռուսաց լեզվի իմացությունը, իսկ Հայաստանում նման համակարգ դեռ չի լինի, չնայած այս ուղղությամբ աշխատանքն ընթանում է։

«Հենց հիմա քաղաքի փողոցներում երթևեկում են մոտ 50 հեծանվորդներ, ովքեր պարզապես լուսանկարում են ձեր քաղաքը` մեզ համար ստեղծելով Երևանի լավագույն քարտեզը, սա մեր առանձին նվերն է այս երկրի համար», – ընդգծեց Շուլեյկոն։

Նա ավելացրեց, որ քարտեզը պատրաստ կլինի մի քանի շաբաթից։ «Իհարկե, այս ամենը շատ թանկարժեք է, և դրանից կտուժի մեր բյուջեն, սակայն ի՞նչ արած», – ասաց Շուլեյկոն։

Նրա խոսքով` տաքսին աշխատելու է նոր սակագնով` 100 դրամ առաջին երկու կիլոմետրի դիմաց և ևս 100` յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրի դիմաց։ Ծառայությունը հասանելի կլինի Երևանում և մերձակա տարածքներում։

Շուլեյկոն նաև նշեց, որ Հայաստանում գործող ծառայության մեքենաների թիվը հասնում է մի քանի հարյուրի։

Яндекс.Տաքսին (Yandex.Taxi) ծառայություն է, որը թույլ է տալիս տաքսի պատվիրել շահավետ սակագներով` առանց հեռախոսազանգի։ Տաքսին կարելի է պատվիրել կայքի և iPhone, Android, Windows Phone պլատֆորմերի համար գործող Яндекс.Տաքսի բջջային հավելվածի միջոցով։

Ծառայության հիմնական առավելություններն են տաքսի պատվիրելու հարմարավետությունը, բանկային քարտով կամ կանխիկով վճարելու հնարավորությունը, շահավետ սակագները։ Մեքենան մոտենում է միջինը 7 րոպեում։

Ծառայությունն աշխատում է Ռուսաստանի խոշոր քաղաքներում` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Նիժնի Նովգորոդում, Կալինինգրադում, Տուլայում, Ուֆայում, Վորոնեժում և այլն։ Վարորդներն անցնում են հատուկ ատեստավորում, իսկ ավտոմեքենաները ստուգվում են` համապատասխան չափորոշիչներին համաձայն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով