415.24
4.83
386.52
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հանձնաժողովն օմբուդսմենի պաշտոնի համար խորհրդարանին ներկայացրեց Արման Թաթոյանի թեկնածությունը

16:05
12 Փետրվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.  Որպես  Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու՝ խորհրդարանի լիագումար նիստին պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կներկայացնի քվեարկության արդյունքում որոշված` ՀՀԿ թեկնածու, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը:

Արման Թաթոյանի թեկնածության օգտին կողմ քվեարկեց հանձնաժողովի  12 անդամներից  7-ը,  դեմ՝ 4 -ը:  Իսկ  Զարուհի Փոստանջյանի թեկնածության օգտին քվեարկեց 5 պատգամավոր` Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Մարգարյանը,  Արծվիկ Մինասյանը,  Տիգրան Ուրիխանյանը և ինքը՝ Զարուհի Փոստանջյանը:

Հանձնաժողովի անդամ Տիգրան Ուրիխանյանի կողմից առաջադրված Նարեկ Ալոյանը ստացավ  2 կողմ ձայն` Տիգրան Ուրիխանյանի և Արծվիկ Մանասյանի կողմից, ով, ի դեպ, բոլոր թեկնածուներին կողմ քվեարկեց։

Տեղեկացնենք, որ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի 12 անդամներից յուրաքանչյուրն իրավունք ուներ միաժամանակ քվեարկելու բոլոր թեկնածուների օգտին:

Ի դեպ, քվեարկությանը չէր մասնակցում Գագիկ Ջհանգիրյանը, ում վերաբերյալ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ նա ոչ միայն հեռացավ, այլ հասցրեց գովերգել իշխանական թեկնածուին:

ՀՀԿ-ն Օմբուդսմենի պաշտոնում առաջարկել է Արդարադատության փոխնախարարի թեկնածությունը>>

Նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, գործող կարգի համաձայն, 2016 թ.–ի հունվարի 13–ին և 18–ին խորհրդարան էր ներկայացրել հրաժարականի երկու դիմում։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն` Օմբուդսմենի լիազորությունները դադարեցվին, երբ  նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնեցիր հրաժարականը, որը պաշտոնապես հաստատվեց փետրվարի 1-ի: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ