ՀՀԿ-ն Օմբուդսմենի պաշտոնում առաջարկել է Արդարադատության փոխնախարարի թեկնածությունը

05.02.2016, 16:14
Հայաստանի հանրապետական կուսակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Արման Թաթոյանի թեկնածությունը:
ՀՀԿ-ն Օմբուդսմենի պաշտոնում առաջարկել է Արդարադատության փոխնախարարի թեկնածությունը
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.Հայաստանի հանրապետական կուսակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Արման Թաթոյանի թեկնածությունը:

Այս մասին լրագրողներին հայտնեց ինքը` Թաթոյանը: որոշումն ընդունվել է ՀՀԿ խմբակցության նիստի ժամանակ:

«Նախկինում ես աշխատել եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, համագործակցել եմ շուրջ յոթ տարի, ուստի ես պատրաստ եմ այս պաշտոնի համար»,-նշել է Թաթոյանը:

Նա ավելացրեց, որ իր թեկնածությունն առաջարկել է պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, գործող կարգի համաձայն, 2016 թ.–ի հունվարի 13–ին և 18–ին խորհրդարան էր ներկայացրել հրաժարականի երկու դիմում։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն` Օմբուդսմենի լիազորությունները դադարեցվին, երբ  նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնեցիր հրաժարականը, որը պաշտոնապես հաստատվեց փետրվարի 1-ի: -0-