Արման Թաթոյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

23.02.2016, 15:04
Ազգային ժողովում ավարտված քվեարկության արդյունքում Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Արման Թաթոյանը:
Արման Թաթոյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովում ավարտված քվեարկության արդյունքում Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Արման Թաթոյանը:

Ըստ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ներկայացրած արդյունքների՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի օգտին կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 7, անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ: Փակ քվեարկությանը մասնակցել  է 107 պատգամավոր:
 
Տեղի ունեցավ նաև Արման Թաթոյանի երդման արարողությունը:

Օմբուդսմենի թեկնածուն պատրաստ է պաշտպանել բոլոր նրանց, ում իրավունքը կխախտվի>>

Նախկին Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, ով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվել է 2011 թվականի մարտի 2–ին, հունվարի 12–ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նրանից առաջ այդ պաշտոնը զբաղեցրել են Լարիսա Ալավերդյանը և Արմեն Հարությունյանը։-0-