Սպասվում է ամենախոշոր կաշառքի գործը, գործող պատգամավոր է կալանավորվելու. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գործող պատգամավորներից մեկի վերաբերյալ կա քրեական գործ, որը կոռուպցիոն խոշոր գործ է ու «100 տոկոսով ապացուցված է», հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` չորեքշաբթի ելույթ ունենալով ԱԺ–ում վարչապետի ընտրություններից առաջ։
Նախօրեին «Ելք» խորհրդարանական խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
«Դա 100 տոկոսով ապացուցված է»։ Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած ոչ պաշտոնական փաստաթղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, մենք նախաձեռնությամբ մտնելու ենք այդ պատգամավորին կալանավորելու համար։ Կաշառքի գործ է», – հայտարարեց Փաշինյանը` չնշելով պատգամավորի անունն ու երկիրը։
«Այդ պատգամավորը կալանորվելու է, և դա լինելու է երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի գործը», – նշեց Փաշինյանը։–0–