Սերժ Սարգսյանը շանտաժ է անվանել ընդդիմության գործողությունները ու լքել բանակցությունների դահլիճը

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շանտաժ է անվանել ընդդիմության գործողությունները ու լքել բանակցությունների դահլիճը:
«Դա շանտաժ է: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը և դասեր չեք քաղել Մարտի մեկից: Եթե այդ տոնով պետք է խոսեք, ապա ինձ մնում է Ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որ գաք օրինական դաշտ և ընդհանրապետ տրամաբանական գործողությունների սահման, հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվություն Ձեզ վրա է, ընտրեք», - հայտարարել է Սարգսյանն` ի պատասխան Փաշինյանի խոսքերին այն մասին, որ այսօրվա բանակցությունների միակ թեման պետք է լինի քննարկումը Սերժ Սարգսյանի հրաժարականի պայմաններն և իշխանությունը անցնցում փոխանցումը։
«Մեր հետ ոչ ոք չի համարձակվում խոսել սպառնալիքի լեզվով: Դուք չեք պատկերացնում իրավիճակը երկրում, այն այնպիսի չէ, ինպես 15-20 օր առաջ: Իրավիճակը փոխվել է, դուք չունեք այն իշխանությունը, որի մասին ձեզ հաղորդում են: Իշխանությունն անցել է ժողովուրդին», - հայտարարել է Փաշինյանը:
«Ձայների 7 տոկոսը հավաքած կուսակցությունն իրավունք ունի խոսել ժողովրդի անունից, և ես ցանկություն չունեմ շարունակել ձեր հետ խոսակցությունը: Եթե դուք չեք ընդունում օրենքի պահանջը՝ ապա հաջողություն ձեզ», - ասաց Սարգսյանն ու լքեց բանակցությունների դահլիճը:
Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում երկրում տիրող իրավիճակին ու կոչ արեց քաղաքացիներին կրկնակի ծավալով իրականացնել քաղաքացիական անհնազանդության գործողություններ ու այսօր երեկոյան ժամը 7-ին հավաքվել Հանրապետության հրապարակում:
Միաժամանակ նա կոչ արեց բռնություն չկիրառել իշխանության ներկայացուցիչների հանդեպ, իսկ ոստիկանությանը կոչ արեց չխանգարել խաղաղ ակցիաների անցկացմանը:-0-