441.52
4.45
403.58
+11
Եղանակը Երևանում
Հայ

Քրեական գործ է հարուցվել լրատվական կայքի գլխավոր խմբագրի հասցեին հնչած սպանության սպառնալիքների փաստով

21:05
06 Փետրվարի 2018
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. 2018թ. փետրվարի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչութուն են ուղարկվել ««Medialab.am» լրատվական կայքի աշխատակցի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ տարբեր լրատվական կայքերում հրապարակված հոդվածները՝ ստուգողական գործողություններ կատարելու համար, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել այն մասին, որ 2018թ. հունվարի 28-ին «Hayk Berman Ohanyan» անունով հանդես եկած օգտատերը, համացանցի ֆեյսբուքյան կայքում տեսնելով «Medialab.am» լրատվական կայքից հղում կատարված «Բոշի ծաղիկները» ծաղրանկարը, «Medialab.am» լրատվական կայքի ֆեյսբուքյան էջում և նշված կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի անհատական նամակագրությամբ, վերջինիս հասցեին տվել է սպանության սպառնալիքներ՝ կապված հիշյալ ծաղրանկարի հետ:

«Նկատի ունենալով, որ նշված տվյալները ենթակա են լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության, դեպքի առթիվ 2018 թվականի փետրվարի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (sպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ Քննչական կոմիտե:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ
15:17
11 Մարտի 2024
Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը
14:09
11 Մարտի 2024
Երևանի կոնսերվատորիան փակվո՞ւմ է․ հասունանում է սկանդալ երկրի միակ երաժշտական բուհի փակման շուրջ
Օրերս ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր այն մասին, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շուտով փակվելու է և Ակադեմիական քաղաքում միանալու է մյուս բուհերին՝ որպես ֆակուլտետ
13:12
11 Մարտի 2024
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
12:58
11 Մարտի 2024
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը