Քաղաքացին որսորդական հրացանով կրակել է թափառող ստերջացված շան վրա (ՎԻԴԵՈ)

06.12.2024, 19:07
Փողոցում որսորդական հրացանով կրակել են թափառող ստերջացված շան վրա. ՎԻԴԵՈ
Քաղաքացին որսորդական հրացանով կրակել է թափառող ստերջացված շան վրա (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 3-ի երեկոյան Սիսիան քաղաքի մի բնակչից Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին ստացվել է հաղորդում, որ Նելսոն Ստեփանյան փողոցում որսորդական հրացանով կրակել են թափառող ստերջացված շան վրա, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում կրակողը ներկայացել է Սիսիանի բաժին, խոստովանել արարքն ու ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: