Փրկարարներն «արջի» ծառայություն մատուցեցին երևանյան ռեստորանին (ՖՈՏՈ)

04.12.2017, 17:14
Փրկարարները երկուշաբթի արտառոց կանչ են ստացել։
Փրկարարներն «արջի» ծառայություն մատուցեցին երևանյան ռեստորանին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Փրկարարները երկուշաբթի արտառոց կանչ են ստացել։

Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 4-ին, ժամը 09:08-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ռեստորանային համալիրից արջին կենդանաբանական այգի տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արջին տեղափոխել են կենդանաբանական այգի:

Ավելի վաղ բրիտանական Daily Mail պարբերականը հոդված էր հրապարակել այն մասին, որ Հայաստանում տասնյակ արջեր պահվում են ռեստորանների և ժամանցային խանութների տարածքներում։ Այս հոդվածի առնչությամբ հայ բնապահպանները սկսեցին ահազանգել, հայտարարելով կենդանիներին պահելու համար նվազագույն համապատասխան պայմանների բացակայության մասին, և պահանջեցին օրինսդրական արգելք մտցնել արջերին տան պայմաններում պահելու վերաբերյալ։ –0–