Պարզվել է Արմավիրում ՈւԱԶ–ի և ԶԻԼ–ի մասնակցությամբ խոշոր ՃՏՊ–ի վիրավորների ինքնությունը

19.04.2017, 20:32
Պարզվել է նախօրեին Արմավիրում ՈւԱԶ–ի և ԶԻԼ–ի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ՃՏՊ–ի վիրավորների ինքնությունը։
Պարզվել է Արմավիրում ՈւԱԶ–ի և ԶԻԼ–ի մասնակցությամբ խոշոր ՃՏՊ–ի վիրավորների ինքնությունը
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Պարզվել է նախօրեին Արմավիրում ՈւԱԶ–ի և ԶԻԼ–ի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ՃՏՊ–ի վիրավորների ինքնությունը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ ՈւԱԶ-ը վարել է Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 58-ամյա Վահան Բադալյանը, իսկ ԶԻԼ 130-ը վարել է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ, 35-ամյա Տոլիկ Օհանյանը:

Հիվանդանոց են տեղափոխվել 2 վարորդներն ու Վ. Բադալյանի ուղևորները` Գյումրի քաղաքի բնակիչ, 53-ամյա Սուրեն Բադալյանը, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, 61-ամյա Էլդար Բադալյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արտյոմ Գալստյանը։ Նրանք տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ Տ. Օհանյանի ուղևորը` Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ, 35-ամյա Սևակ Վիրաբյանը՝ Աշտարակի բժշկական կենտրոն:

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, նախօրեին Ժամը 13։20-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են ՈւԱԶ մակնիշի և ԶԻԼ 130 մակնիշի ավտոմեքենաները։–0–