ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 13։20-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են ՈւԱԶ մակնիշի և ԶԻԼ 130 մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 6 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն։ Նրանցից չորսը ծայրահեղ ծանր վիճակում են։
ՈւԱԶ–ի մեջ գտնվող վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու ՃՈ աշխատակիցները` օգտագործելով հատուկ տեխնիկա։
Վիրավորներից 2-ն էլ ավտոմեքենայից դուրս են շպրտվել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում